ՍՊԵՆԴԻԱՐԱՖՈՆ

ՍՊԵՆԴԻԱՐԱՖՈՆ

exhibition_big_9

Հասարակ կաշվե գոտուց և տասներկու բրոնզե բոժոժներից պատրաստված այս գործիքը 1905թ., <<Երեք արմավենիներ>> օպերայի ժամանակ, ազդարարեց քարավանի մուտքը անապատ: Հետագայում ռուս մեծանուն կոմպոզիտոր Նիկոլայ Կորսիկովն այն անվանեց իր փառահեղ աշակերտի Ալեքսանդր Սպենդիարյանի անունով Սպենդիարաֆոն, քանի որ հենց նրան էր պատկանում այդ երաժշտական գործիքի մտահաղացումը: Գործիքը պատրաստել էր սիմֆերոպոլցի մի վարպետ` Սպենդիարյանի պատվերով: Իր արձակած ձայնով այն հիշեցնում է բուբոն երաժշտական գործիքը:

Հետագայում գործիքը շրջեց Եվրոպական բոլոր մայրաքաղաքներով` որտեղ բեմադրվել է <<Երեք արմավենիներ>> օպերան:

Գործիքն աշխարհում միակն է և պահվում ու պահպանվում է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն- թանգարանում:

Թանգարանը ստեղծվել է 1967 թ., ՀՍՍՀ մինիստրների խորհրդի որոշմամբ, որը կայացվել էր դեռ 1963-ին: Այդ ընթացքում կատարվել են հավաքչական աշխատանքներ, ինչում իր մեծ դերն է ունեցել կոմպոզիտորի դուստրը` Մարինա Սպենդիարովան: Տուն-թանգարանը գտնվում է Նալբանդյան 21 հասցեում գտնվող Երևանյան այն եզակի կանգուն մնացած շենքերից մեկում, որը կառուցվել է Թամանյանական նախագծով:

Տուն-թանգարանի առաջին տնօրենը եղել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, ով այն ղեկավարեց մինչև 1971թ.:

Ինչպես նշեց թանգարանի ներկայիս տնօրեն Մարինե Օթարյանը, վերջին մեկուկես տարվա ընթացքում, նվազել է դպրոցականների այցելությունների թիվը: Այդ խնդրին լուծում տալու նպատակով, կազմակերպվում են միջոցառումներ` կինոդիտումներ, հանդիպումներ:

<<Դա միտված է ոչ միայն ներկայացնելու Սպենդիարյանի թողած ժառանգությունը, այլ նաև սերունդների մոտ դաստիարակելու թանգարան այցելելու կուլտուրան>>,- ասաց տնօրենը:

Ուշագրավ էր հատկապես <<Թանգարանային գիշերներ>> ծարագրի շրջանակներում թանգարանի կազմակերպած միջոցառումը, որի մասին մենք խոսել ենք մեր նախորդ նյութերում:

Թանգարանն իրականցնում է նաև տոնածիսական միջոցառումներ, որոնք, ինչպես նշեց Մարինե Օթարյանը, իրենցից ներկայացնումեն ոչ միայն միջոցառումներ, այլ նաև  գիտակրթական մի ամբողջ ցիկլ են, որոնք այցելուին  ներկայացնում են օրվա խորհուրդը, օրվա խոհանոցը, օրվա խաղերը և օրվան համապատասխանող երաժշտությունը:

Այս առումով Սպենդիարյանի տուն-թանգարանը հանդիսանում է այն եզակի ինստիտուտներից մեկը, որը ոչ միայն թեորեապես, այլև գործանականորեն զբաղվում է ազգապահպանությամբ:

IMG_3628           IMG_4304           IMG_4302

exhibition_big_5  exhibition_big_4  exhibition_big_3

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s