Թանգարանային գիշեր

Թանգարանային գիշեր

Թանգարանների դռները միշտ բաց են բոլորի առաջ, սակայն չնայած այս հանգամանքին, այցելուների թիվը վերջին շրջանում անհամեմատ պակասել է: Սակայն այսօր այդ օրերից չէր: Քաղաքում չէիր գտնի գոնե մի թանգարան, որը մարդաշատ չլիներ:

«Թանգարանային գիշերներ», ահա ասյպես է կոչվում այն ուժը, որն այսօր մարդկանց ստիպել էր կտրվել առօրյա կենցաղային հոգսերից և այցելել նախընտրած թանգարանը, ոմանք, նույնիսկ, մի քանիսը:
Ծրագրը Հայաստանում անցկացվում է արդեն 10-րդ տարին անընդմեջ, սակայն այս մեկը տարբերվում էր բոլորից: Այլ կերպ այս տարվա «Թանգարանային գիշերները»  կարելի է անվանել երաժշտական: Չկար մի թանգարան, որն իր միջոցառումների ծրագրում չունենար գոնե մեկ երաժշտական համար:
Առաջինը Ալեքսանդր սպենդիարյանի տուն- թանգարանն էր: Միջոցառումը կրում էր «Մշակութային» իրարանցում խորագիրը: Մասնակցում էին Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի և Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի լավագույն խմբերը, իսկ երաժշտության հնչյունների ներքո նկարում էին Իգիթյանի անվան ազգային գեղագիտական կենտրոնի և Հայաստանի հաշմանդամների Հասարակական կազմակերպության երեխաները: Երաժշտական կոլորիտը ավելի լիարժեք դարձնելու համար այցելուներին մատուցվեց նաև «Կակո Սպենդիարյանի բաղադրատոմսով», ինչն ինքնի մտերմիկ մթնոլորտ էր ստեղծում այցելուների միջև: Միջոցառումը կազմակերպվել էր թանգարանի պուրակում, իսկ բուն ցուցասրահում, բացի հիմնական ցուցադրությունից, կար մի նորամուծություն «մի ցուցանմուշի պատմություն»: Խոսքը «Սպենդիարաֆոն»-ի մասին է: Այն պատրաստվել է Սպենդիարյանի գոտուց և իրենից ներկայացնում է 12 բրոնզե բոժոժներից կազմված մի գործիք, որը փոխարինում է բուբեն գործիքին: Թանգարանը պատրաստել էր նաև այդ գործիքի կրկնօրինակը, որը այցելուները կարող էին բռնել, նվագել և փորձարկել: Ինչպես ասաց թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, սա միջոց է այցելուների համար թանգարնը դարձնել անմոռանալի:

IMG_3697 IMG_3635
Օրը երաժշտական էր նաև Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի թանգարանում: Այստեղ դպրոցականների պատրաստած ծիսական տիկնիկների ցուցադրությույն էր կազմակերպված, համալսարանի ուսանողների կողմից կազմակերպվել էին երաժշտական համարներ, իսկ միջոցառումն ավարտվեց համալսարանի բակում կազմակերպված ազգային ավանդական խաղերով:

10385205_651291264952154_1194165743_n 10374404_651291254952155_675267880_n
Եղիշե Չաենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում մի փոքր այլ կերպ էր ամեն ինչ: Այստեղ կար ցուցասրահի ճեմուղի, ինչպես նաև ուսուցողական կարոկե, որտեղ ընտրված էին լավագույն կոմպոզիտորների երգերը, և երաժշտության հետ զուգահեռ ցուցադրվում էր նաև թանգարանի արխիվը:

IMG_3645 IMG_3648 IMG_3642
Երևանի պատմության թանգարանում տոնական օրն ուղեկցվում էր հայ ժամնակակից նկարչուհիների ցուցադրությամբ և դասական երաժշտության հնչյուններով: Երկրոդ հարկում` Երևան քաղաքի մանրակերտի վրա պատրաստվել էր

3D շոու, որտեղ քաղաքի մանրակերտը կենդանանում էր, գետրը սկում էին հոսել, քայլում էին քաղաքը հսկող զինվորները, և աստիճանաբար վերփոխվելով վերակերպվում էր ժամանակակից Երևանի:
Ուշագրավ էր նաև թանգարանի պատրաստած ավանդական տոհմածառը, որի վրա փակցված էին քաղաքային լուսանկարներ տարբեր ժամանակներից:
Ինչպես նշեց թանգարանի Նոր պատմության բաժնի վարիչ Սուսաննա Հարությունյանը, Սերունդրին կապում են տոհմածառի միջոցով:

IMG_3655 IMG_3659

 

IMG_3662 IMG_3649